Բաժիններ՝

Կլորիկ գումարներ՝ պարտադիր զինծառայություն չանցնելու դեպքում. dialogue.am

Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած քաղաքացիները օրենքով սահմանված կարգով, որոշակի գգումարներ վճարելու դիմաց նորից կազատվեն քրեական հետապնդումից և կհաշվառվեն պահեստազորում, իսկ  այդ ընթացքում ծառայությունից խուսափելու վերաբերյալ  նույն անձանց  նկատմամբ հարուցված  քրեական գործերը կկարճվեն:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխությունների կատարելու մասին նախագիծը գործադիրի վերջին նիստին ներկայացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ որպես չզեկուցվող հարց:

Ի դեպ, այս օրենքը պարբերաբար փոփոխվում է՝ զինվորական ծառայություն չանցած անձանց տարիքային շեմով պայմանավորված, իսկ նախարարի զեկուցմամբ այս փոփոխությունները խթան են դառնում  հազարավոր երիտասարդների վերադարձը  հայրենիք ապահովելու գործում, բացի այդ  մուտքագրված գումարները ողղվում են ռազմական կարիքների բարելավմանը ՝  ռազմական արտադրանքի ձեռքբերմանն ու սպասարկմանը:

Օրենքի կիրառման արդյունքում 2004-2015թթ և 2016թ  ընթացքում շուրջ  9.090.1 միլիոն դրամ գումար է մուտքագրվել ՊՆ-ի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

Առաջարկվող փոփխությամբ`  օրենքի գործողության ոլորտն տարածվում է՝

1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2015 թվականի մայիսի 1-ի դրությամբ չզորակոչված (զորակոչից խուսափած) 27 տարին լրացած քաղաքացիների (պահեստազորի սպաների դեպքում՝ 35)  կամ  արտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած մինչև  27տարին լրացած  (պահեստազորի սպաների դեպքում՝ 35)  անձանց  վրա:


ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԸ

Քաղաքացին առաջին իսկ զորակոչից սկսած մինչև 27 տարին լրանալը,  օրենքի խախտմամբ չներկայանալու դեպքում պարտավորվում է յուրաքանչյուր զորակոչի դիմաց մուծել պարտադիր վճար ` հետևյալ դրույքաչափերով.

1. Յուրաքանչյուր զորակոչի համար 100.000 ՀՀ դրամ ( Սա նշանակում է, որ վճարի առավելագույն գումարը կազմում է 1 մլն 800 հազար դրամ: 18x 100.00) :

2. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած հետևյալ զինապարտ այն քաղաքացիները՝

  • ովքեր առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ճանաչվել են ոչ պիտանի ՝ 30.000 ՀՀ դրամ
  •  ովքեր ունեն գիտական աստիճան եւ զբաղվում են մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ՝ 50․000 ՀՀ դրամ
  •  ուսումը շարունակելու համար տարկետում ստացած զինապարտները` 50.000 ՀՀ դրամ:

3․Ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք ձեռք բերած այն քաղաքացիները , ովքեր համապատասխանում են ներքոհիշյալ կարգավիճակներից որևէ մեկին՝

  • ունեն ծերության կենսաթոշակի տարիքի հասած կամ առաջին, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայր եւ մայր
  • ունեն երկու երեխա կամ առանց մոր մեծացող երեխա.
  • ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին
  • ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ.
  • ունեն երկրորդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության շրջանում գտնվող կին.
  • ունեն օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստանալու իրավունք՝ վճարում են 30․000 ՀՀ դրամ

Հիշեք, անկախ 27տարին լրանալու հանգամանքից՝ պարտադիր վճարներից ազատվում են այն քաղաքացիները, ովքեր ունեն 3 և ավել երեխա, առանց մոր մեծացող 2 և ավել երեխա։


Ուշադրություն.

Պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) և 35 տարին լրացած պահեստազորի սպաների համար յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց վճարը կազմում է 200.000 դրամ, իսկ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու այլ հիմքեր ձեռք բերելու պարագայում՝ 100.000 դրամ:


Ինչպես և ինչ ժամկետներում ներկայացնել դիմումը

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:

Օտարերկրյա պետություններում գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով:

Անձի դիմումը ներկայացվում է հատուկ հանձնաժողովին, որը ստեղծված է զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկելու նպատակով ։
Դիմումը պարտադիր պետք է ստորագրված լինի և կից ներկայացվի ծննդյան վկայականի և անձնագրի պատճեները, բնակության (հաշվառման) մասին տեղեկանք, ընտանիքի կազմի մասին տեղեկանք, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու իրավունք տվող հիմքերը: Լրացուցիչ ուսումնասիրման կամ ստուգման նպատակով կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր:Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը քննարկվում է, և քաղաքացուն պատասխանը տրվում է մեկ ամսվա ընթացքում:

ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է

Սահմանված գումարը պետք է փոխանցվի  ցանկացած բանկային կազմակերպությունում՝ 10 օրվա ընթացքում։  Այնուհետև անդորագիրը Ձեր կողմից միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնելուց հետո այն ուղարկվում է դատախազություն և վերջինս պարտավոր է 1 շաբաթվա ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ուղարկել համապատասխան զինկոմիսարիատ: 
Իսկ եթե հանձնաժողովը մերժել է դիմումը, ապա կարող եք բողոքարկել այն դատական կարգով։


Ձեր իրավունքն իրացնելիս խոչընդոտների հանդիպելու դեպքում կամ  հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել՝

հոդվածի հեղինակին      +374 93 63 06 93

Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը

www.dialogue.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս