Գյումրիի Բուլվարային փողոցի մոտ գտնվող Արգո խանութի մոտ ապրիլի 22-ին հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։
Հարցը հետևյալն է` զբոսաշրջիկը, գալով Հայաստան, որտեղ է ծախսում այդ գումարը, ինչն է իրեն հատկապես Հայաստանում հետաքրքրում, ինչն է, որ չի հավանում, որ տարածաշրջաններ է այցելում, որ հյուրանոցում է բնակվում և այլն: Այդ ամենը զբոսաշրջության արբանյակային հաշվի միջոցով կարող ենք ամփոփել:
«Գիտեք, ես սիրում եմ մարդկանց, ովքեր աշխատանքից չեն փախչում, ղեկավարում են հիմնարկ, որտեղ աշխատակիցներից ավելի շատ են աշխատում, քանի որ այս օրը պետք է գան, հաշվետվություն ներկայացնեն, թե ինչ են արել: Այսօր ուզում եմ հասկանալ՝ ով ում հետ է մրցակցում»:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի կառուցապատմանն ու շինարարության ոլորտի խթանմանը վերաբերող մի շարք հարցեր:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն հայտարարել էր, որ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի տվյալներով՝ Թուրքիայից Հայաստան այս տարվա ընթացքում լոլիկ չի ներկրվել: Այդուհանդերձ, Ծառայությունն իրացման շուկայում պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու նպատակով, թե որքանո՞վ է անվտանգ շուկայում իրացվող լոլիկը:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է։
«Ես ասել եմ ու նորից կրկնում եմ՝ սա մի քանի տարվա գործ չի, այլ տարիների երկարաժամկետ աշխատանք, և այս պահին չեմ կարող ասել, թե երբ այն կավարտենք, քանի որ պարբերաբար նոր անուններ, փաստեր են ի հայտ գալիս: Դա էլեկտրոնային տարբերակով է, և եթե որոշակի քանակի հասնենք, արդեն կհրապարակենք»:
Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-24-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ:
Լիբանանում Հայոց ցեղասպանության 102-ամյակին ընդառաջ մի շարք միջոցառումներ են անցկացվել:
«Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում»։
Կային տեղեկություններ, որ հարձակման էր ենթարկվելու «Էրեբունի» օդանավակայանը, պատանդ էին վերցվելու ոստիկանության բարձրաստիճան ծառայողների ընտանիքներ:
Թուրքական դատարանը որոշում է կայացրել 40000 թուրքական լիրա (10900 դոլար) փոխհատուցում վճարել այդ երկրի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ սպանված հայազգի Սևակ Բալըքչըի ընտանիքին:
«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության հարցման համաձայն՝ երևանցիների 67,6 տոկոսը դրական է գնահատում վերջին 4 տարիներին Երևանում տեղի ունեցած փոփոխությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց իրենց հարցման արդյունքները, որին մասնակցել է 1044 երևանցի:
«Պարոն նախարար, թույլ տվեք մենք ձեզ օգնենք, էլի։ Մենք ձեզ շատ սիրում ենք, ի նկատի ունեմ՝ նախարարությունը, բայց մենք ձեզ պետք է պաշտպանենք այնքանով, որ այլ մարմինների անգործությունից միայն դուք չտուժեք»։
Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում ապրիլի 22-ի առավոտվա ժամը 5-ի սահմաններում ուժեղ քամին տանիքից պոկել եւ 150 մետր հեռու է շպրտել Գուրգեն Հարությունյանին պատկանող առանձնատան թիթեղածածկ կտուրը:
Աշտարակում կատարված սպանության մանրամասները։
Թ.2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի- Լենինգրադյան, Կիևյան փողոցներ-մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով:
«Հեռու Գոշից» նախաձեռնության անդամ Հայկ Մարկոսյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի խզվում պայմանագիրը, ինչին ի պատասխան նախարարն ասաց, որ Գոշի լճի տարածքը շահագործելու վերաբերյալ պայմանագրով են շարժվում, իսկ օրենքը հղում է տալիս պայմանագրին:
Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպման ժամանակ հասարակական սեկտորի մասնակից Արմեն Ավետիսյանը բարձրացրեց անտառահատումների խնդիրը՝ նշելով, որ մեղավոր են անտառապահները։
Ատրճանակով զինված և առանց դիմակի. ավազակային հարձակում խաղատան աշխատակցուհու բնակարանում:
Ս. Հովհաննես Մկրտիչը հավատացյալների բարեխոս սուրբն է, և յուրաքանչյուր հավատացյալ, իր աղոթքներով դիմելով այս սրբին, նրա բարեխոսությամբ արժանանում է Տիրոջ ողորմությանը:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն:
Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 53-ամյա Սարգիս Չալիկյանը իր վարած Toyota մակնիշի 34 AT 325 համարանիշի ավտոմեքենայով Նար Դոսի փողոցի թիվ 35/3 հասցեի մոտ բախվել է մայթեզրին կայանված Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Գրիգոր Հովակյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 UO 578 համարանիշի ավտոմեքենային։
Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացանք, որ արդեն իսկ քննարկվել է, թե որ օրերին պետք է անցկացվեն հանրակրթական դպրոցների պետական ավարտական քննությունները և ուղարկվել ՀՀ կրթության ու գիտության նախարարի հաստատմանը:
Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության մասին լուրից:
Forbes ամսագրի ռուսական վարկածը հրապարակել է նյութ «Յունիաստրում բանկի» նախագահ Արտյոմ Ավետիսյանի մասին՝ պատմելով հաջողություն տանող նրա ուղու մասին՝ համեստ ուսանողից մինչև ազդեցիկ բանկիր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծանոթություն:
Դեռ 2016թ. տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգևորությամբ հայտարարեցին, որ հայկական ավիաշուկա մուտք գործող «Պոբեդա» ընկերությունը ՀՀ քաղաքացիներին առաջարկելու է Գյումրիից Մոսկվա աննախադեպ էժան` 10 հազար դրամից սկսած ավիատոմսեր: Սակայն դա տևեց շատ կարճ. որոշ ժամանակ անց ընկերությունը թանկացրեց ավիատոմսերը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ապրիլի 22-ին, ժամը 07:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասի թիվ 41 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին (տարեց կին) արգելափակվել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: