Բաժիններ՝

Մխիթարյանը զորակցություն է հայտնել Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր զորակցությունն է հայտնել Նիգերիայում Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ»­-«Անդերլեխտ» խաղի համատեղ դիտման ժամանակ տեղի ունեցած ողբերգությանը զոհերի ընտանիքներին:

Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության մասին լուրից: Աղոթում եմ մեր երկրպագուների հավերժական հանգստության համար և ուժ ու կորով մաղթում բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ողբերգությունից»:

Նիգերիայի Քալաբար քաղաքում «Մանչեսթեր Յունայթեդ»­-«Անդերլեխտ» խաղի համատեղ դիտման ժամանակ էլեկտրական հոսանքի հարվածի հետևանքով 30 մարդ է զոհվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս