ԳԹԿ-ն սահմանել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների օրերը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացանք, որ արդեն իսկ քննարկվել է, թե որ օրերին պետք է անցկացվեն հանրակրթական դպրոցների պետական ավարտական քննությունները և ուղարկվել ՀՀ կրթության ու գիտության նախարարի հաստատմանը: Ըստ այդմ, նախատեսվում է, որ 12-րդ դասարանի երեք ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ օրերին.
«հայոց լեզու և գրականություն» – հունիսի 7-ին,
մաթեմատիկա – հունիսի 14-ին,
հայոց պատմություն – հունիսի 21-ին:
9-րդ դասարանի ավարտական քննությունները նախատեսվում են հետևյալ հաջորդականությամբ.
հայոց լեզու (փոխադրություն) – հունիսի 5-ին,
գրականություն (բանավոր) – հունիսի 8-ին,
մաթեմատիկա — հունիսի 12-ին,
օտար լեզու (բանավոր) – հունիսի 15-ին,
բնագիտություն – հունիսի 19-ին,
հայոց պատմություն – հունիսի 22-ին,
ռուս գրականություն (բանավոր) – հունիսի 26 -ին:
Կրթության և գիտության նախարարությունից մեզ պատասխանեցին, որ ավարտական քննությունների օրերը նախարարի հրամանով կհաստատվեն առաջիկա երեքշաբթի, հետևաբար դրանք պաշտոնապես կհրապարակվեն հաստատվելուց հետո»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։