Բաժիններ՝

Գյումրիում հայտնաբերվել է ռուսական 102-­րդ ռազմաբազայի զինծառայողի դի

Գյումրիի Բուլվարային փողոցի մոտ գտնվող Արգո խանութի մոտ ապրիլի 22-­ին հայտնաբերվել է ռուսական 102­-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104­-րդ հոդվածի 1­-ին մասի հատկանիշներով։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ Կատարվում է նախաքննություն դեպքի մանրամասները պարզելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս