Բաժիններ՝

Մաքրության խնդիրը գլխավորում է Երևանի հիմնախնդիրների շարքը. «Գելլափ Ինթերնեյշնլի» հարցումը

«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության հարցման համաձայն՝ երևանցիների 67,6 տոկոսը դրական է գնահատում վերջին 4 տարիներին Երևանում տեղի ունեցած փոփոխությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց իրենց հարցման արդյունքները, որին մասնակցել է 1044 երևանցի:

Հրացվածների 33, 5 տոկոսը գտնում է՝ Երևանի հիմնախնդիրների շարքում հիմնականը մաքրության խնդիրն է, իսկ 17 տոկոսը գտնում է, որ հիմնախնդիրներից է մուտքերի վատ վիճակը, 16,3 տոկոսը՝ հասարակական տրանսպորտի վատ վիճակն է առանձնացրել, 15,1 տոկոսն էլ՝ աղբահանության խնդիրը:

Երևանի ընդհանուր արտաքին տեսքը հարցածների 80, 8 տոկոսը դրական է գնահատել, իսկ 18,4 տոկոսը բացասական: Հարցվածները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը 5 բալանոց սանդղակով 4 բալ են գնահատել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս