
Մեծ շուքով արված ակցիան կարճ կյանք ունեցավ. «Պոբեդա» ընկերության նպատակը բացահայտված է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ 2016թ. տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգևորությամբ հայտարարեցին, որ հայկական ավիաշուկա մուտք գործող «Պոբեդա» ընկերությունը ՀՀ քաղաքացիներին առաջարկելու է Գյումրիից Մոսկվա աննախադեպ էժան` 10 հազար դրամից սկսած ավիատոմսեր: Սակայն դա տևեց շատ կարճ. որոշ ժամանակ անց ընկերությունը թանկացրեց ավիատոմսերը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի երկրորդ քաղաքից ՌԴ մայրաքաղաք ամենաէժան ավիատոմսերն առաջարկում են 30 հազար դրամից սկսած: Իսկ Երևանից դեպի Մոսկվա թռիչքներն իրականացվում են ամենաէժանը 35 հազար դրամով: Ընդ որում, ամռան ամիսներին, երբ սովորաբար ավիատոմսերի գները նվազում են, դեպի Մոսվկա մեկնելու համար 40 հազարից էժանը չի ճարվում: Այսինքն` մեծ շուքով արված ակցիան կարճ կյանք ունեցավ, և շոուբիսնեզի տրամաբանությամբ շոուն առաջ մղվեց` բիզնես շահերը սպասարկելու իրական ձգտումով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։