Բնապահպանության նախարարն Արմեն Ավետիսյանին աշխատանքի առաջարկ արեց

Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպման ժամանակ հասարակական սեկտորի մասնակից Արմեն Ավետիսյանը բարձրացրեց անտառահատումների խնդիրը՝ նշելով, որ մեղավոր են անտառապահները։

Նրա խոսքով՝ եթե անտառապահը թույլ չտա, ոչ ոք չի կարող ծառահատումներ իրականացնել։

Նախարար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե մասնագիտությամբ ո՞վ է Արմեն Ավետիսյանը, ապա նրան աշխատանքի առաջարկ արեց. «Ես առաջարկում եմ ձեզ անտառապահի պաշտոն»։ Մասնագիտությամբ ինժեներ Ավետիսյանը համաձայնեց Լոռու մարզում անտառապահ աշխատել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930