Բաժիններ՝

Արտյոմ Ավետիսյանի հաջողության պատմությունն ու Պուտինի հետ ծանոթությունը. Forbes

Forbes ամսագրի ռուսական վարկածը հրապարակել է նյութ «Յունիաստրում բանկի» նախագահ Արտյոմ Ավետիսյանի մասին՝ պատմելով հաջողություն տանող նրա ուղու մասին՝ համեստ ուսանողից մինչև ազդեցիկ բանկիր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծանոթություն:

«1997թ. դեկտեմբերին Ֆինանսական ակադեմիայի ուսանող Արտյոմ Ավետիսյանը գրանցեց «Անկախ փորձագիտական-գնահատման կենտրոնը»: Առաջին պատվերները նա համաձայնեց կատարել բարտերով՝ գովազդի դիմաց: 19 տարի անց՝ 2016թ. ամռանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սեղանին դրվեց բանկիր Ավետիսյանի նամակը: Նա շարադրել էր հենակետային բանկի ստեղծման հայեցակարգը՝ փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար, որը նախագահը հավանության արժանացրեց»,- գրում է պարբերականը:

Ամսագիրը թվարկում է Ավետիսյանի ամենահաջող գործարքները, մարդիկ, որոնք օգնել են նրան վեր բարձրանալ կարիերայի սանդուղքով, ինչպես նաև նրանք, ում այսօր օգնում է անձամբ Ավետիսյանը: Նրանց թվում ռուսաստանցի պաշտոնյաների բազմաթիվ ազգականներ են:

«2011թ. Վլադիմիր Պուտինը Ավետիսյանին նշանակեց Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության տնօրեն: Դրանից հետո Ավետիսյանի կարիերան արմատապես փոխվեց և վերածվեց Ռուսաստանում իդեալական սոցիալական սանդուղքի ցուցադրության», եզրակացնում է Forbes-ը:

Ավետիսյանը ծնվել է 1976թ. հուլիսի 28-ին Մոսկվայում: ՌԴ կառավարությանը կից Փորձագիտական խորհրդի անդամ է, ՌԴ Գլխավոր դատախազությանն առնթեր գործարարների իրավունքների պաշտպանության միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ, Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությանը կից Հասարակական խորհրդի անդամ և այլն:

Վլադիմիր Պուտինի կողմից Ավետիսյանին շնորհվել է Ռուսաստանի նախագահի շնորհակալագիր (25.09 2014թ.):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս