Հուլիսի 19-ին, ժամը 13:32-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Քոսաջուր կոչվող տարածքում երեխա է ջրահեղձվել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կդիմի Փաստաբանների պալատ՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների պաշտպաններ Մուշեղ Շուշանյանին և Արայիկ Պապիկյանին պատասխանատվության ենթարկելու համար:
Հոգեբանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, այս պահին նա անգիտակից է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Կայքի տեղեկություններով՝ նա կարճ ժամանակով գիտակցության է եկել, բայց կրկին գիտակցությունը կորցրել է:
Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկից վայր ընկած 62-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է։
«Նա ունի սրտի և ողնաշարի խնդիր: Երեկ եմ տեսակցել նրան, ոչ տեսքն էր դուրս գալիս, ոչ հոգեկան վիճակը, իսկ քրեական գործի ընթացքից դժգոհ եմ, որովհետև, եթե ունենային բավարար կարգի ապացույցներ, մեկ տարվա մեջ կարող էին դատապարտվել կալանավորվածները, իսկ հիմա անորոշ վիճակում մարդիկ նստած են ու դրանից էլ կարող են հոգեպես ճնշվել»:
Հուլիսի 19-ին, ժամը 13:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում քաղաքացին ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ջավազյանին աշխատանքից ազատվելու վերաբերյալ այլ տեղեկություններ այս պահին հնարավոր չեղավ պաշտոնական այլ աղբյուրներից ճշտել:
Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը հուլիսի 19-ին գումարել է խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Կառավարության որոշմամբ, տարածքը հանրային գերակա շահ էր ճանաչվել դեռ 2007 թվականին։ Այն պետք է իրացվի քաղաքաշինական ծրագիր կյանքի կոչելու համար։
Հուլիսի 18-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 7 հասցեի մոտից Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ավետիս Դ.-ին:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռ. Պ.-ն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Հուլիսի 19-ին, ժամը 09:40-ին տեղեկություն է ստացվել, որ Գետամեջ գյուղի սկզբնամաս (Արզնի-Շամիրամ ջրանցք) է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակում է քննել «Սասնա ծռեր» խմբի անդամների մի մասի վերաբերյալ քրեական գործը:
Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ հոգեբանը ծանր վիճակում տեղափոխվել է Երեւանի հիվանդանոցներից մեկը։
Խնդրի կարգավորման ուղղությամբ քննարկումներ մեկնարկեցին գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի ու կառույցների միջև՝ փոխգործակցության միջոցով հնարավոր լուծումներ գտնելու համար։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 19-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հուլիսի 14-ին Երևանում վրաերթի է ենթարկվել 29-ամյա փաստաբան Հովհաննես Սարգսյանը. վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող համար 135 հիմնական դպրոցը վերջին մոտավորապես մեկ ամսվա ընթացքում գրեթե անհետացել է: Այն քանդվել, ավերակ է հիշեցնում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից վստահեցնում են, որ դպրոցը նորից է կառուցվելու:
Գյումրիում խոսակցություններ կան, որ Ալբերտ Խանոյանը հարուստ ընտանիքից է, բնակվում է Անի թաղամասում: Մահացած զույգը վերջերս էր ամուսնացել և սպասում էին իրենց առաջնեկին։
Հուլիսի 18-ին, ժամը 23:37-ին Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում ավարտվել են հրդեհաշիջման աշխատանքները: Այրվել է 5 հա տնտեսական և կենցաղային աղբ:
Պարզվել է, որ 1985 թ. ծնված Ք. Տ.-ն գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Ժամը 01:17-ին հոսպիտալացվել է «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոն: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի կողմից տեղում Ք. Տ.-ի հետ տարվել է հոգեբանական զրույց:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նախաքննության ընթացքում մորն ու դստերը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ, գույքային օգուտներ ստանալու նպատակով նպաստել են կնոջ կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ծախսերը 2017 թ. 1-ին եռամսյակում կազմել են 199 մլն 387.2 հազար դրամ:
Եբրայեցիների ազգն է խորհրդանշում, որ Հովսեփի ժամանակ եգիպտացիների մեջ իշխանության գավազան ուներ: Երբ Հովսեփը մահացավ, եբրայեցիները եգիպտացիների մեջ օձի նման ատելի ու գարշելի դարձան, սակայն աստվածային այցելությամբ վերստին գավազան եղան՝ Մովսեսի միջնորդությամբ: