Բաժիններ՝

Ողբերգական դեպք Երևանում. տղամարդը վայր է ընկել շենքի 5-րդ հարկից և մահացել

Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկից վայր ընկած 62-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ Նոր Նորքի բաժինը ահազանգ է ստացել դեպքի առթիվ։

«Նոր Նորքի Լյուքսեմբուրգի փողոցի շենքերից մեկից մի տղամարդ է վայր ընկել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ քաղաքացին մահացել է»,- ասացին ոստիկանությունից։
Դեպքի առթիվ կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս