Բաժիններ՝

Աշխատասենյակում դանակահարված հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը կյանքի ու մահվան կռիվ է տալիս

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հուլիսի 17–ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանը դանակահարվել է իր իսկ աշխատասենյակում:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հոգեբանին դանակահարող անձը երկար ժամանակ՝ մոտ մեկուկես տարի, այցելել է հոգեբանական ծառայությունների կենտրոն, հանդիսացել է կենտրոնի այցելուներից և հոգեբանական աջակցություն ստացել հենց Ռ.Պողոսյանի մոտ:

Ստացած կտրող-ծակող վնասվածքից Ռուբեն Պողոսյանը կորցրել է շատ մեծ քանակությամբ արյուն, իսկ այցելուին վնասազերծել է հոգեբանական կենտրոնի երիտասարդ աշխատակցուհին:

Հոգեբանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, այս պահին նա անգիտակից է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Կայքի տեղեկություններով՝ նա կարճ ժամանակով գիտակցության է եկել, բայց կրկին գիտակցությունը կորցրել է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս