Երևանում «X6»-ով վրաերթի են ենթարկել փաստաբանին և հեռացել դեպքի վայրից. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 14-ին Երևանում վրաերթի է ենթարկվել 29-ամյա փաստաբան Հովհաննես Սարգսյանը. վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ նույն օրը՝ ժամը 21.30-ին, Երևանի Մոսկովյան փողոցում՝ Թամանյանի արձանի դիմացի հատվածում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Հաջորդ օրը՝ ժամը 19:20-ին, ինքնակամ Ճանապարհային ոստիկանություն է ներկայացել վրաերթ կատարած անձը և հայտնել, որ հուլիսի 14-ին ինքն է իրեն պատկանող BMW X6 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել 29-ամյա տղամարդուն: Կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի վրաերթ կատարած անձը Վրաստանի Հանրապետության Ախալքալաք քաղաքի Դնելաձեի փողոցի բնակիչ՝ 22-ամյա Էդուարդ Մկոյանն է, որը վրաերթից հետո փաստաբանին թողել է անօգնական եւ հեռացել դեպքի վայրից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս