Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երեք օր շարունակ երկու ժամով փակ է լինելու
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Հուլիսի 18-ին, ժամը 14:30-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթափոխի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Նադիրաշվիլիի հետ, ով հայտնել է, որ հուլիսի 18-ից մինչև 20-ը ներառյալ առավոտյան ժամը 07:00-ից մինչև երեկոյան ժամը 18:00 ընկած ժամանակահատվածում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկու ժամով փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ կապված ավտոճանապարհին հարող լանջերում իրականացվող արհեստական քարաթափումների հետ:
Երեկոյան ժամը 18:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00 անցակետը բաց է լինելու