Ահազանգ. քաղաքացին սպառնում է ինքնավնասել և հրկիզել հարևանի բնակարանը
Հուլիսի 19-ին, ժամը 00:14-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա շենքում, սպառնում է ինքնավնասել և հրկիզել հարևանի բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ 1985 թ. ծնված Ք. Տ.-ն գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Ժամը 01:17-ին հոսպիտալացվել է «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոն: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի կողմից տեղում Ք. Տ.-ի հետ տարվել է հոգեբանական զրույց: