Բաժիններ՝

Երևանում և Շիրակի մարզում այսօր երկար ժամանակ լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 19-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի՝

10:00-16:00 Բաշինջաղյան 1-ին նրբանցքի 16, Կուրղինյան փ. 3, 5, 7 շենքերը, Շահումյան 1, 2, 3 և Նորագավիթ 4, 5 փողոցները,
10:30-16:30 Ավան՝ 5-րդ փողոցի սեփական տները; 4-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքները; 6-րդ փողոցը; 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տները, թիվ 87 դպրոցը, հարակից հանրային բաժանորդները,
11:00-15:00 Ծատուրյան փողոցը և Նար-Դոսի փողոցի 2-րդ նրբանցքը,
11:00-17:00 Չարենցի 2-րդ նրբանցքը և Սարի Թաղի 2, 5, 6, 8, 9, 10 շարքերը մասնակի, Սարի Թաղ 18, 20, 21, 22, 23, 28 փողոցները մասնակի, Խորենացի, Որմնադիրների և Գլինկայի փողոցները մասնակի,

Շիրակի մարզի՝

11։00-17։00 Ախուրյանի տարածաշրջանի Ազատան և Բենիամին գյուղերը իրենց հարակից տարածքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս