Բաժիններ՝

Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած մեքենան դուրս է բերվել հատուկ տեխնիկայի օգնությամբ

Հուլիսի 19-ին, ժամը 09:40-ին տեղեկություն է ստացվել, որ Գետամեջ գյուղի սկզբնամաս (Արզնի-Շամիրամ ջրանցք) է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ժամը 10:03-ին Արզնի-Շամիրամ ջրանցքի ջրամատակարարումը դադարեցվել է:

Փրկարարներն ավտոմեքենայի ընկած վայրից մոտ 200 մ հեռավորությունից հատուկ տեխնիկայի (կռունկ) օգնությամբ ջրանցքից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 29 OL 173 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հուլիսի 18-ին, ժամը 19:27-ին ահազանգ է ստացվել, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի մոտակայքում գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների կողմից իրականացվել են որոնողական աշխատանքներ, սակայն մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս