Օպելի վարորդը կալանավորվել է. նոր զարգացումներ ամուսիններին վրաերթի ենթարկելու գործով. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «20-ամյա Ալբերտ Խանոյանը, որը հուլիսի 11-ին՝ ժամը 21:30, Գյումրու Վազգեն Սարգսյանի փողոցում իր Օպել մակնիշի 15 xx 550 պետհամարանիշերով ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ, 1994 թվականին ծնված Արփինե Մանուկյանին և 1984 թվականին ծնված Մելսիկ Ղազարյանին, կալանավորվել է: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Վերջինիս խոսքով՝ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց:

Նշենք, որ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հարուցվել է քրեական գործ:

Գյումրիում խոսակցություններ կան, որ Ալբերտ Խանոյանը հարուստ ընտանիքից է, բնակվում է Անի թաղամասում: Հիշեցնենք, որ մահացած զույգը վերջերս էր ամուսնացել և սպասում էին իրենց առաջնեկին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս