Հուլիսի 4-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեղրաձոր համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջեի միջոցները վատնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին՝ հատկապես Վարդավառի օրը, հորդորում է չմտնել դեկորատիվ լողավազաններ:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ընթացող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ասամբլեայի 6-րդ նախարարական նստաշրջանին:
Հուլիսի 4-ին, ժամը 12:19-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Հուլիսի 3-ին, ժամը 6.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 22-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ ամուսինը դանակով հարվածել է ձեռքին և ոտքին:
Ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ)՝ 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ավելացվել է զինծառայության ևս մեկ տարբերակ:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հուլիսի 4-ին, ժամը 10:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 5-րդ հարկի բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ: Այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ Զինված ուժերը համալրման խնդիր չունեն և դրա խառը սկզբունքն իրեն արդարացնում է:
Հուլիսի 3-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արթիկ-Պեմզաշեն ճանապարհի 3-րդ կմ-ին գտնվող քարհանքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արշակ Դ.-ին:
Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին գործողություններ է իրականացնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի տանը:
«Որոշումս չեմ փոխել և չեմ պատրաստվում հանդիպել Հայկ Դեմոյանի հետ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Հայաստանի դեմ հաքերային հարձակումներն ավելի շատ են լինում, քան մենք դրանց մասին լսում ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արարատյան բակալավրիատի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են:
Օրերս ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ուրցաձոր համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, յուրացրել է գումար։
ՀՀ գլխավոր դատախազի կողմից, նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված, վերացվել է դեռևս 2007թ. կայացված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումը:
Հուլիսի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզիի Արագյուղ գյուղի 1-ի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «ՎԱԶ-2121» տրանզիտ ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 29-ամյա վարորդ Տարոն Գալստյանը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2121»-ի վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 3-ին ժամը 18:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի անչափահաս բնակիչ 2015թ. ծնված Ա. Խ-ն իրենց տան բակում խաղալու ընթացքում քաշել և իր վրա է գցել մետաղյա կրակարանը, ինչի հետևանքով ստացած վնասվածքներով «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Հուլիսի 4-ին, ժամը 09:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի Խաչատրյան փողոցում այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առկա է խնդիր՝ մարդու արժանապատվությունը պաշտպանելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հետ կապված:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զանգվածային մի շարք լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ հայտնաբերվել է կեղծ անձնագիր՝ տրամադրված Էջմիածնի անձնագրային բաժնի կողմից, Արտյոմ Կանևսկոյի համար։
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին նախագիծն այսօր կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ երիտասարդության և սպորտի նախարար Լևոն Ֆահրադյանը ներկայացրեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են ՀՀ զինված ուժերի առանձին ստորաբաժանումներում առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, դրանց կատարմանն օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել 8 անձի, պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հաստատեց, որ հուլիսի 3-ին հարցաքննվել է «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: