«Արարատյան բակալավրիատի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են». Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արարատյան բակալավրիատի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են.

«Դա երկար պրոցես է, 2017-ի հետ կապված 280 մլն չծախսված գումարի մասին ես ասացի, հիմա պետք է ավելի երկարատև՝ նախորդ տարիների ուսումնասիրությամբ պարզենք, թե որքան է եղել նախորդ տարիների կանխավճարները, ըստ դրա՝ արդեն հասկանանք, թե խախտումներն ինչ ծավալների են եղել: Քանի որ դա մեծ և երկար պրոցես է, հիմա մեր համապատասխան վարչությունը պահանջել է փաստաթղթերը, ըստ դրա վերլուծության՝ արդեն եզրակացությունները կանենք»:

Նախարարն ասաց, որ հիմա Արարատյան բակալավրիատն իրականացնող հիմնադրամի հետ բովանդակային քննարկման մեջ են. «Ինչպես նաև այլ խնդիրներ ունենք լուծելու, մասնավորապես՝ այն, որ բովանդակության հետ կապված՝ նախարարությունը  որևէ խնդիր առաջ չի քաշել, այլ ձևի վերաբերյալ է առաջ քաշել: Բովանդակությունն ինչ-որ չափով մեզ համար ընդունելի է, այդտեղ Արարատյան բակալավրիատ ծրագրի նկատմամբ պետության կողմից վերահսկողություն հաստատելու խնդիրն ենք քննարկում, երբ այս ամբողջը վերջանա, մենք կանդրադառնանք դրան»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031