Խաղալու ընթացքում վնասվածքներ ստացած 3-ամյա երեխան մահացել է
Հուլիսի 3-ին ժամը 18:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի անչափահաս բնակիչ 2015թ. ծնված Ա. Խ-ն իրենց տան բակում խաղալու ընթացքում քաշել և իր վրա է գցել մետաղյա կրակարանը, ինչի հետևանքով ստացած վնասվածքներով «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Արցախի ոստիկանություն