Բաժիններ՝

Ջերմաստիճանը հուլիսի 6-7-ը աստիճանաբար կնվազի

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 7-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հուլիսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի հուլիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.30C (1991 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.10C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.10C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս