«Հաճելի է և շահավետ». Կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ

Կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ: Այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարության նիստերի համակարգչային ապահովումը փոխվել է: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է, ընդ որում, ոչ միայն ծրագրային ապահովման, այլև՝ կոնկրետ արտադրանքի իմաստով»,- ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ Ազգային ժողովում ևս պետք է նման փոփոխություն տեղի ունենա:

«Պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ևս տեղադրվեն հայկական արտադրության համակարգիչներ: Մեր երկրի համար շատ կարևոր է, որ Հայաստանում արտադրությունը զարգանա, մենք բոլորս նախապատվությունը պետք է տանք հայկական արտադրությանն ու հայկական արտադրողներին: Ինչպես տեսնում եք, այդպիսի հնարավորություն կա»,-  նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ բոլոր քաղաքացիներին էլ վարչապետը կոչ արեց գնումներ կատարելիս նախապատվությունը տալ հայկական արտադրությանը:

«Դա և՛ հաճելի է, և՛ շահավետ, և մեծացնում է տեղական արտադրության ու արտադրողների հնարավորությունները»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031