Բաժիններ՝

«Այնտեղ մենք շատ ծանր վիճակ ունենք, ինչը մարդկանց արժանապատվությանը դեմ է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առկա է խնդիր՝ մարդու արժանապատվությունը պաշտպանելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հետ կապված:

«Օրինակ, «Նուբարաշեն», «Կոշ» և «Արթիկ» ՔԿՀ-ների տեսակցության սրահներում և երկարատև տեսակցության սենյակներում մարդկանց արժանապատվությունը պաշտպանելու խնդիր ունենք: Հնարավորությունը հնարավորություն, բայց այնտեղ մենք շատ ծանր վիճակ ունենք, ինչը մարդկանց արժանապատվությանը դեմ է», – ասաց վարչապետը:

Նա հորդորեց հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրի լուծմանը:

«Ընդ որում, ես համոզված եմ, որ եթե մենք կարողանանք ցանկացած ոլորտում չարաշահումների դեմն առնել ու միջոցներն ավելի արդյունավետ օգտագործել, ապա բազմաթիվ խնդիրներ կլուծենք», – ընդգծեց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս