ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդմանը, թե մոտիկից դիտարկման տակ են պահում Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը, նշեց՝ ՀՀ զինված ուժերը առնվազն երկու անգամ ավելի շատ ադրբեջանական բնակավայրեր են վերահսկում:
Հադրութի շրջանի Առաջամուղ համայնքում ավարտվել են Արևելյան ԱՄՆ-ի «Արցախ ֆոնդ» կազմակերպության կողմից կառուցվող առաջին կլինիկայի շինարարական աշխատանքները:
Հուլիսի 5-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքը հոսանքազրկվել է, քաղաքացին արգելափակվել է 1-ին մուտքի վերելակում. դուրս բերելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Զինկոմիսարիատների թվի կրճատմամբ պայմանավորված գործազուրկների թիվը չի ավելանա: Իրենց հաստիքը կորցրած անձանց առաջարկվելու են այլ տարբերակներ: «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում այս մասին հայտարարեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հուլիսի 5-ին, ժամը 13:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 35 շենքի մոտակայքում գտնվող պահակատան տանիքում:
Սուպերմարկետների նկատմամբ հարկային խստացումները գյուղացիներին բերել է կառավարության դիմաց։ Ֆերմերները բողոքում են, քանի որ չեն կարողանում իրացնել իրենց մսամթերքը։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ սպաների բնակարանային խնդրի համար միջանկյալ լուծում է գտնվելու: Հարցը քննարկվում է Կառավարությունում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 60-ամյա կնոջ դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է։
Դեղատներում վաճառվող Կասկածելի ծագման «Ավելոքս» եւ «Պուրոքսան» դեղերը Հայաստանում հայտնվել են անօրինական ճանապարհով: «Ավելոքս» դեղը «Բայեր» ֆիրմայի արտադրության է՝ նախատեսված թուրքական շուկայի համար: Իսկ Ադրբեջանի կողմից հաստատված «Պուրոքսանի» դեղամիջոցը չէր կարող օրինական ճանապարհով մուտք գործած լինել Հայաստան:
Հուլիսի 5-ին, ժամը 07:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Կոստանյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 5-ի ցերեկը, 6-ին, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ազդանշանի խափանման հետևանքով ողջ Հյուսիսային Լոնդոնում առաջացած լարվածությունից հետո կոմուտատորները խորհուրդ են տվել խուսափել Լոնդոնի «Վիկտորիա» երկաթգծի կայանից:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:
Հուլիսի 5-ին, ժամը 11:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի 4-րդ նրբանցքի 6-րդ շենքի 4-րդ հարկում գտնվող թիվ 11 բնակարանը ջրալցվում է 5-րդ հարկի բնակարանից (բնակիչը բացակայում է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 4-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի եւ Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի ուսանողների հետ, ովքեր ուսումնական պրակտիկա են անցնում խորհրդարանում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վերսկսվել է 2007 թվականի ապրիլին Երևանի բնակիչ Դավիթ Սիմոնյանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Վերջինիս սպանելու փորձի մեջ կասկածվում է Հայկ Սարգսյանը։
Հուլիսի 4-ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզել են, որ հուլիսի 3-ին ժամը 21:00-ի սահմաններում Ներքին Սուս գյուղում վիճաբանություն է առաջացել նույն գյուղի բնակիչներ։
Հուլիսի 4-ին ժամը 12:30-ին Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղի բնակիչ 1970թ. ծնված Ս.Ա-ն դիմել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 03:00-ի սահմաններում դուստրը՝ 2002թ. ծնված Դ. Ա-ն տնից դուրս է եկել և չի վերադարձել:
2016 թվականին Արցախում իրավիճակի սրման ժամանակ ոմն քաղաքացի սոցցանցերում կոչ էր արել ներխուժել Վրաստանում Հայաստանի դեսպանատուն և դեսպանին պատանդ վերցնել։
Հուլիսի 5-ին, ժամը 10:46-ին«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:
Հուլիսի 5-ին, ժամը 07:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 19 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի (որի բնակիչը բացակայում է քաղաքից), ջրալցվում է 1-ին հարկի 18-րդ բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 12:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ոստիկանության աշխատակիցների կողմից Արտանիշ գյուղի բնակիչներ Է. և Է. Ղ.-ները (2003 և 2007 թ.) Ջիլ և Ծափաթաղ համայնքների մոտակայքում հայտնաբերվել են:
Հուլիսի 5-ին, ժամը 10:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 6-րդ փողոցի թիվ 9 տան նկուղային հարկում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Վերաքննիչ դատարանը նախօրեին մերժել է Դոն Պիպոյի՝ նույն ինքը Արթուր Ասատրյանի նկատմամբ կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 4-5-ը ահազանգեր են ստացվել:
Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր: 1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի եւ հավանության արժանացավ ժողովրդի կողմից:
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Արտանիշ գյուղի տարածքում ՀՀ ԱԻՆ, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների, համայնքապետարանի եւ տեղի բնակիչների ուժերով շարունակվում են հուլիսի 4-ից անհետացած երկու եղբայրների՝ Էդիկ եւ Էդմոն Առուշանյանների որոնման աշխատանքները:
Ճանաչողներին խնդրում ենք զանգահարել 1-02։