Բաժիններ՝

Քաղաքապետարանը հորդորում է հատկապես Վարդավառի օրը չմտնել լողավազաններ

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին՝ հատկապես Վարդավառի օրը, հորդորում է չմտնել դեկորատիվ լողավազաններ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ դրանց մոտ կան արգելող ցուցանակներ:

«Երևանում առկա բոլոր դեկորատիվ լողավազանների մոտ կան ցուցանակներ, որտեղ գրված է, որ լողալն արգելվում է: Բայց, օրինակ՝ Վարդավառի օրը չենք կարող արգելել քաղաքացիներին մտնել այդ լողավազաններ»,- նշեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հուլիսի 8-ին Կարապի լճում կայանալիք Վարդավառի տոնի ժամանակ ջրցան մեքենաների ջուրն ապահովելու է «Վեոլիա Ջուր» ընկերությունը. մեքենաներում կլինի խմելու ջուր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031