Բաժիններ՝

Հրդեհ Լեռնագոգ գյուղում. տուժածներ չկան

Հուլիսի 4-ին, ժամը 09:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի Խաչատրյան փողոցում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:25-ին, մարվել 10:38-ին: Այրվել է գյուղի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքը՝ մոտ 6 քմ, խաղողի չորացած վազ և 2 խմ գոմաղբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս