«Եթե Հայկ Դեմոյանն ընտրվի, պետք է այդ ընտրության հետ հաշվի նստենք». Արայիկ Հարությունյան
«Որոշումս չեմ փոխել և չեմ պատրաստվում հանդիպել Հայկ Դեմոյանի հետ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, այդ նամակից հետո էլ իմ համոզման մեջ ավելի եմ հաստատվել, որ ես նրա հետ հանդիպումից հետո ավելորդ ժամանակ կծախսեի, որոնք կարող եմ ծախսել օպերատիվ հարցերը լուծելու»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Հայկ Դեմոյանն ինքն է կոնֆլիկտ ստեղծում:
Ինչ վերաբերում է նրան, որ, եթե Հայկ Դեմոյանն առաջադրվի և ընտրվի տնօրեն, Արայիկ Հարությունյանն ասաց, որ 1996 թվականից է գալիս այդ խնդիրը, երբ որ ՀՀՇ իշխանությունը ասում էր՝ ինչպես պետք է հանդուրժենք Վազգեն Մանուկյանի ընտրությունը. «Եթե ընտրությունը լինի, և Հայկ Դեմոյանն ընտրվի, պետք է այդ ընտրության հետ հաշվի նստենք»:
Նա կոչ արեց հրապարակել փաստաթղթերը, որոնց մասին խոսել է Հայկ Դեմոյանը, և նշեց, որ Հայկ Դեմոյանը Ցեղասպանության տուն-թանգարանում չունի կարգավիճակ: