Հուլիսի 5-ին ժամը 07:22-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Գ.Ք.-ն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Բերձոր քաղաքի 5-րդ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրոսյանը:
38-ամյա Զինա Կիրակոսյանը որոնվում է որպես անհետ կորած։
Հուլիսի 4-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Հայաստանի ճանապարհային ոստիկանության 82-ամյակի կապակցությամբ այցելեց ճանապարհային ոստիկանություն:
23-ամյա Արսեն Երանոսյանը որոնվում է որպես անհետ կորած։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 5-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հուլիսի 5-ին` ժամը 01։51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ Է. Ղ.-ն (2003 թ.) և Է. Ղ.-ն (ծնվ.2007թ.) ս.թ հուլիսի 4-ին, ժամը 05։30-ի սահմաններում ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 5-ին՝ ժամը 00:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ Երևանյան խճուղու թիվ 119 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 4-ին՝ ժամը 18:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 39 շենքի վերելակը խափանվել է, երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 4-ին՝ ժամը 17:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Սևան ավտոճանապարհին` Սևանավանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է տուժած և վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 4-ին` ժամը 20:19-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի տակ դի է նկատվում. անհրաժեշտ է փրկարարներ օգնությունը:
Աստվածաշնչում կարդացել եմ, որ մեղավորների հետ պատահածն արդարների հետ էլ կարող է պատահել: Ինչո՞ւ Աստված արդարների կյանքն անփորձանք չի անում, որպեսզի բոլորը շահագրգռվեն և ձգտեն արդարությանը՝ երջանիկ լինելու համար: Եվ ինչո՞ւ հաճախ շատ չար մարդիկ ապրում են երկար ու երջանիկ, վնասելով արդարներին և անմեղ երեխաներին:
Նոր տարվա օրերին՝ հունվարի 1-ին, Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի ամառանոցում կախված հայտնաբերվել էր 54-ամյա գործարար Լիաննա Դանիելյանի մարմինը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին Ժամը 10.00-24.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ջեյմս Բրայսի․ Խնկո Ապեր փողոցների, Բաղրամյան 37-ից-64 համարների, Բաղրամյան փող․ 2-րդ նրբանցքի, Բաղրամյան փող․ 2-րդ փակուղու, Գյուլբենկյան փող․ 1, 2, 2/1 համարների, Սոսե փողոցի առանձնատների և 2, 2/1, 2/2, 4, 6 շենքերի ջրամատակարարումը։
Վարդավառը կամ Պայծառակերպության տոնը 2018 թվականին կնշվի հուլիսի 8-ին, սակայն բուն տոնը սկսվում է հուլիսի 7-ի երեկոյան:
Ամերիկայի Միացյալ Նահանգները կաջակցեն Հայաստանին «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի իրականացման հարցում՝ պահանջներին ավելի համապատասխան լինելու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վաղը մեկնում է Սյունիքի մարզ, որտեղ քաղաքացիների հետ հանդիպումներ է ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում, նաեւ՝ դահլիճային հանդիպում Քաջարանում։
«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությունը Հայաստանում սկսում է նոր նախագիծ՝ նպատակ ունենալով բարձրացնել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը Հայաստանում և Արևելյան գործընկերության այլ երկրներում:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հուլիսի 4-ին Հայաստանի ճանապարհային ոստիկանության 82-ամյակի կապակցությամբ այցելել է ճանապարհային ոստիկանություն:
Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ, 2018 թվականին զբոսաշրջությունից ստացված եկամուտները կգերազանցեն 3 միլիարդ դոլարը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի զբոսաշրջության վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձի ինքնությունը:
ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է ստեղծել հասարակական մոնիթորինգի խումբ, որին հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերի նյութերը և հանրությանը ներկայացնել համապատասխան եզրակացություն։
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1 մլն 206 հազար 952 մարդ, որը 10.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում ընթացող նիստում քիչ առաջ մերժեց Էդուարդ Բաբարյանի կալանքի միջոց փոխելու միջնորդությունը։
Վրաց-ռուսական «Կազբեկ» սահմանային մաքսակետը 6-րդ օրն անընդմեջ սահմանափակել է բեռնատարների հոսքը։
Մարզերում 49 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Վրաստանի օդանավակայաններում սեփական քաղաքացիների վրա ճնշում գործադրելու դեպքերի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:
Դեկորատիվ լողավազաններում լողալը կարող է հղի լինել բազմաթիվ հիվանդությունների առաջացմամբ՝ ընդհուպ աղիքային վարակներ, այդ թվում էնտերովիրուսներով:
Հուլիսի 4-ին, ժամը 13:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 39 շենքի մոտակայքում ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: