Բաժիններ՝

Զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող, ընտանիքի միակ արու զավակ քաղաքացին կազատվի ծառայությունից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծեց, որ օրենքի նախագծով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացին, ով ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:

Մեկ այլ որոշմամբ, ըստ Տոնոյանի՝ առաջարկվում է օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ. սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս