Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մայիսի 30-ին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. գործունեության, ինչպես նաև մարդուիրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Կրթության և գիտության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ելույթում մի շարք մեղադրանքներ է հնչեցրել անձնագրային ծառայությունների աշխատանքների կազմակերպման առումով։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները, կենտրոնում բուժում ստացող հայրենքի պաշտպանները ռեկտոր Արմեն Մուրադյանի և բժիշկ Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ մայիսի 30-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հյուրընկալ են ֆրանսիահայ ճանաչված երգչուհի Ռոզի Արմենին:
Ուսանողական սպորտի զարգացման, ֆիզիկական հնարավորությունների գնահատման, ֆիզիկապես կոփված ու բարոյապես կայուն սերնդի դաստիարակմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մայիսի 30-ին ընդունել է «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող ԵԱՀԿ փորձագիտական խմբի անդամներին:
ՄԱԿ-ում մայիսի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի մշտական ներկայացուցչության կազմակերպած «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը:
Կառավարությունը հավանություն տվեց «Մեդիացիայի արդյունք հանդիսացող՝ վեճերի կարգավորման վերաբերյալ միջազգային համաձայնագրերի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ստորագրմանը:
Կոտայքի մարզի վարչական տարածքում գտնվող Դ. Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խ. Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Մշակույթի նախարարությանը կհատկացվի 9 մլն 144 հազար դրամ:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում մայիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած «Կանայք և երիտասարդները որպես փոփոխությունների շարժիչ ուժ․ քաղաքացիական ներգրավվածությունից որոշումների կայացում» խորագրով կլոր սեղան-քննարկում։
Մայիսի 30-ին` ժամը 16:10-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեն պարզաբանում է տարածել Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ջրօգտագործողների բողոքի ցույցի պահանջների հետ կապված:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է նախաձեռնել Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայում աշխատողների իրավունքների երաշխավորման նպատակով, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
ՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որը վերաբերում է որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովմանը:
«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի բողոքի ակցիան ավարտվեց։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը զրուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, և պայմանավորվածություն ձեռք բերվեց վաղն ընդունել ակցիայի մասնակիցներին՝ քննարկելու խնդիրը:
Մայիսի 28-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Նյու Յորքում հանդիպել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Հիմա ինչպե՞ս հասկանանք Գեղամ Գևորգյանի դուռ փակելու փաստը հանկարծ մոռանալու հանգամանքը։ Որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում այս ընտրությունը, բացի, թերևս, այն հանգամանքից, որի պատճառով արդեն նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը նրան ազատեց իր զբաղեցրած պաշտոնից։
Երևանի Մետրոպոլիտենի «Շենգավիթ» – «Գործարանային» կայարանների հատվածում մայիսի 30-ին, ժամը 16:01-ին տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում։
Մայիսի 30-ին, ժամը 13.20-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում նռնակ է պայթել։
ԵՊՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից առաջ լրատվամիջոցներում տեղեկություն էր շրջանառվում, որ թեկնածու Գեղամ Գևորգյանի լոբբինգով զբաղվում է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Մայիսի 30-ին, ժամը 16:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում հրդեհ է բռնկվել:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական փոփոխությունների և լրացումների փաթեթին, որի նպատակը «կադաստրային» փաստաթղթերում կնիքի պահանջի վերացումն է:
Մայիսի 30-ին, ժամը 15:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի մոտակայքում գտնվող վերգետնյա անցման վրա քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 30-ին Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրում, հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստն ավարտվեց, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը։
ԵՊՀ-ում մեկնարկել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում հաստատվելու է ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը և նշանակվելու է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Առաջադրվել է երկու է թեկնածու՝ Գեղամ Գևորգյանը և Վահե Հովհաննիսյանը։
Մեկնարկել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում հաստատվելու է ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը և նշանակվելու է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Կառավարությունը հավանություն տվեց Սնանկության ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթին և այն ճանաչեց անհետաձգելի:
«Նախարար է, հիմա ինչ ուզի` կարող է ասել, նրա ասածներն ինձ բացարձակ չեն հետաքրքրում։ Այլ բան չեմ ասի, որովհետև արդեն հոգնել եմ, այնքան եմ ասել, որ նրա ասածներին բացարձակ ուշադրություն չեմ դարձնում»: