Հինգ մարդ է զոհվել վարժական թռիչքի ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի Մի-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել։
եռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նոր ղեկավարությունը քննարկում է Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայությունը որակապես փոխելու հնարավորությունը։
Մայիսի 29-ին, ժամը 15:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի 14-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս․թ․ մայիսի 30-ին ժամը 09։00-15։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Կարմիր գյուղի ջրամատակարարումը:
Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լոռու մարզում կինը տարիներ շարունակ դաժան բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, որին ականատես են եղել նաեւ երեխաները:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը մայիսի 29-ին հանդիպել է Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Կուվրյորի հետ (Philippe Couvreur):
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի մայիսի 30-ին ժամը 10.00-17:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Ագաթենգեղոս 7, Մ․Խորենացի 25, 27, 29, 25/1, 27/1, 29/1 համարների ջրամատակարարումը:
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մայիսի 27-ին հանդիպեց Բելառուսի կապի և ինֆորմատիզացիայի նախարար Կոնստանտին Շուլգանի (Константин Шульган) հետ։
Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին մայիսի 27-ին ընդունել է Չեխիայի արդարադատության նախարար Մարիյե Բենեշովան (Marie Benešová):
Մինսկի Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի բելառուսական միության շենքում մայիսի 24-ին կայացավ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված «Համայն հայոց բանաստեղծ» խորագրով ստեղծագործական երեկոն՝ կազմակերպված Բելառուսում Հայաստանի դեսպանության և «Բելառուս-Հայաստան» միության աջակցությամբ։
ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Սահմանադրական դատարանի հայտարարությունից հետո դատավոր Դավիթ Գրիգորյանի այս քայլը շատ տրամաբանական է, որևէ խնդիր չկա»:
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում վերջիններիս կարծիքը հաշվի չառնելու սահմանադրականությունը վիճարկելու համար։
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սա արդեն 5-րդ թեկնածուն է, որ մերժում է Ազգային ժողովի մեծամասնությունը, և պետք է խոստովանեմ, որ այն անցնում է թույլատրելի բոլոր սահմանները»:
Առաջիկա օրերին սպասվում է, որ պաշտոնապես կհայտարարվի Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու որոշման մասին:
Երևանն ու Ստեփանակերտը կհամագործակցեն նաև քաղաքային օրենսդիր մարմինների մակարդակում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով արվեստի, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգևների և պատվավոր կոչումների:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել էր Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան՝ մասնակցելու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ. «Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիկ Մխիթարյանի հետ եւ զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիկը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։
Ստուգմամբ ի հայտ են բերվել որոշ խախտումներ: Մասնավորապես նշված երկու ՔԿՀ-ներում էլ բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալների համար հասանելի վայրում տեղադրված չեն եղել փոստարկղեր:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակից (ՕԼԱՖ) ստացված նյութերի հիման վրա «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Գյումրիից Երևան եկող էլեկտրագնացքը Դալարիկ-Քարակերտ միջուղում, չնայած մեքենավարի կողմից ձեռնարկված միջոցներին, բախվել է տրակտորին:
Նախագահը շնորհավորել է ԵԱՏՄ երկրների դեսպաններին՝ ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ:
Մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Վալերիյ Օսիպյանը նախ շնորհակալություն հայտնեց «Վերջին զանգի» օրը սրտացավ ու բարեխիղճ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով իր գոհունակությունը փոխանցել ենթականերին։
«Ես մի խնդիր ունեմ՝ բավականին վատ են իմ մաթեմատիկական գիտելիքները, դրա համար ես չեմ կարողանում խաղալ, ո՛չ թղթախաղ եմ կարողանում նորմալ խաղալ, է՛չ էլ որևէ այլ խաղ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հերքելով, որ նախկինում ունեցել է բուքմեյքերական ընկերություն։
Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 2-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։