Բաժիններ՝

Արտակարգ դեպք Արարատի մարզում. անհայտ անձը Նորամարգ գյուղում նռնակ է նետել իր ազգականի տան ուղղությամբ. կան վիրավորներ

Մայիսի 30-ին, ժամը 13.20-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում նռնակ է պայթել։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի օգնությամբ տանը գտնվող 3 անձինք, որոնք բեկորային վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են բուժհաստատություններ։


Ըստ նախնական տվյալների՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նախկին ամուսինը նռնակը նետել է տուն: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ՝ համագործակցելով համակարգի այլ ստորաբաժանումների ծառայողների հետ։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031