Բաժիններ՝

«Այո՛, նշանակել ենք, օրինակ` Ձեր հարազատ եղբորը` իմ կողմից շատ հարգված Քրիստ Մարուքյանին». Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էդմոն Մարուքյանն էլի անդրադարձել է բուհերին: Կարծում եմ` մարդ պետք է խոսի այնպիսի բաներից, ինչից հասկանում է կամ տեղեկացված է:

Ագրարայինի դեպքում փորձեց մի բան ասել, մեծ կտոր պոկեց, չկարողացավ «կուլ տալ»: Հիմա անցել է ԵՊՀ-ին, ու խոսում է խորհուրդների քաղաքականացվածությունից: Լուրջ եք ասըմ, պարոն Մարուքյան: Հարցնում եք` բա ուրիշ կուսակցությունից մարդ նշանակել եք: Այո՛, նշանակել ենք, օրինակ` Ձեր հարազատ եղբորը` իմ կողմից շատ հարգված Քրիստ Մարուքյանին (վստահ եմ գիտեք նրա նշանակման մասին):

Ու մարդկանց նշանակելիս երբեք չենք առաջնորդվել կուսակցական պատկանելությամբ ու մեր քաղաքական ուժին լոյալությամբ, այլ հասարակության մեջ ունեցած ազդեցությամբ ու տվյալ բուհի հետ ունեցած առնչությամբ` որպես շրջանավարտ, գործատու և այլն:

Բուհերի ու դպրոցների ապաքաղաքականացման գործընթացն անշրջելի է, ու Դուք դա շատ լավ գիտեք և տեսնում եք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս