Բաժիններ՝

Հայաստանը կստորագրի վեճերի կարգավորման վերաբերյալ միջազգային համաձայնագրերի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան

Կառավարությունը հավանություն տվեց «Մեդիացիայի արդյունք հանդիսացող՝ վեճերի կարգավորման վերաբերյալ միջազգային համաձայնագրերի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ստորագրմանը: Հիմնավորման համաձայն՝ կոնվենցիան կոչված է համալրելու միջազգային միջնորդության հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական դաշտը և խթանելու միջազգային տնտեսական հարաբերությունների ներդաշնակ զարգացումը:

«Այն կիրառելի է հաշտեցման այն համաձայնագրերի նկատմամբ, որոնք հանդիսանում են միջնորդության արդյունք, կնքվում են կողմերի միջև գրավոր ձևով, նպատակ ունենալով կարգավորելու առևտրային վեճը, և կնքելու պահին հանդես են գալիս որպես միջազգային: Կոնվենցիայի իմաստով «միջնորդությունը» գործընթաց է, անկախ անվանումից և իրականացման հիմքերից, որի միջոցով կողմերը ձգտում են հասնել իրենց միջև ծագած վեճի բարեկամական լուծմանը երրորդ անձի կամ անձանց աջակցությամբ, որոնք չունեն վեճի լուծումը վիճող կողմերին պարտադրելու իրավասություն: Կոնվենցիայի յուրաքանչյուր կողմ հաշտեցման համաձայնագիրը կատարում է իր ընթացակարգային կանոններին համապատասխան և այն պայմաններով, որոնք ամրագրված են կոնվենցիայում»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031