«911» ծառայությունը օգոստոսի 27-ին, ժամը 11:59-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում այրվում է անտառածածկ տարածք:
Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվեց ծխախոտի տուփ, որի մեջ՝ ապակյա գլանակ՝ լցված կանեփանման չորացված զանգվածով:
«911» ծառայությունը օգոստոսի 27-ին, ժամը 11:47-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Գ. Հարությունյան փողոցի թիվ 19 տան բակի և Ազգային ժողովի վերահսկիչ պալատի միջև գտնվող միջանկյալ պարսպի քարերի մի մասը ընկել է, իսկ մյուս մասը՝ թուլացել. առկա է ընկնելու վտանգ:
«Գյուղատնտեսությունը բարձիթողի վիճակում է, մի նախարարություն ունեինք՝ դա էլ փակեցին, մինչև ե՞րբ կարելի է էսպես շարունակել»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օգոստոսի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի և երկու երկրների դեսպանների:
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում սեպտեմբերի 18-ից 20-ը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախաձեռնությամբ կբացվի «Կրթությունը Ռուսաստանում» թեմայով ցուցահանդես:
ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշման մասին: «Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:
Տանտերը հայտնել է, որ բույսերն իրենն են, թմրամիջոց են, որոնք աճեցրել, խնամել, պատրաստել և պահել է իր անձնական օգտագործման համար:
Օգոստոսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Վանաձորի Հալաբյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
«Ինչպես գիտեք, մեր հանձնաժողովի գործունեության տիրույթում են գտնվում ոչ միայն գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի, այլ նաև տեղեկատվության, մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ոլորտները: Հետևաբար, ինստիտուցիոնալ առումով մեզ է վերապահված վերոնշյալ ոլորտների օրենսդրական բարեփոխումների իրականացումը:
«Կառուցապատողը հանձն է առել բարեկարգել բոլոր 4 բակերը: Քննարկում ենք տրանսպորտի հարցը, որ Թումանյան փողոցը, օրինակ, ամբողջությամբ լինի միակողմանի: Վերևում ստորգետնյա ավտոկայանատեղիներ կան, կառուցապատողը պատրաստ է այնպես անել, որ միանգամից բնակիչը դուրս գա Սայաթ-Նովա փողոց: Մենք փորձում ենք զարգացնել քաղաքը, բարեկարգել»,- նշեց Վիկտոր Մնացականյանը:
Օգոստոսի 26-ին, ժամը 11:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում «Սիլաչիի» կամրջին գտնվող քաղաքացին ծանր հուզական վիճակում է. չի ցանկանում ապրել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 26-ին, ժամը 15:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջի գործարանից դեպի Կենտրոնական գերեզմանատուն տանող ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Օգոստոսի 27-ի ցերեկը, 28-29-ը առանձին շրջաններում, օգոստոսի 30-31-ը և սեպտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը օգոստոսի 27-ին, ժամը 11:30-ին մարվել է: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մեր միջոցներով այնտեղ նստած աշխատավարձ են ստանում, և այս մարդիկ որոշում են՝ նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: Սա չլսված բան է, իրենք պարտավոր էին հղում անել օրենքով սահմանված կետին, նոր դրա հիման վրա մեզ չտրամադրեին պայմանագիրը: Բնականաբար, սա անհետևանք չի մնալու:
Օգոստոսի 16-ին ոստիկանության Մեծամորի բաժնում մի տղամարդ հաղորդում տվեց, որ իր ցլիկը Զարթոնք գյուղի դաշտերում կորել է:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Աշոցքի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 26-ին, ժամը 09.45-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման են ենթարկել Վրաստանի 47-ամյա քաղաքացու, որը 2014 թ. դեկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի (սպանության սպառնալիք, մարմնական վնասվածք պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով։
Օրերս խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ տուժածներից 15-ամյա աղջիկը ավելի ուշ անգիտակից վիճակում ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Լազերային լույսերի կիրառումը օդաչուների մոտ կարող է առաջացնել տեսողական խնդիրներ՝ մինչև անգամ ժամանակավոր կուրություն՝ այդպիսով իսկ ռիսկի տակ դնելով թռիչքի անվտանգ ընթացքը։
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ «Սովրեմեննիկ» թատրոնի առաջատար դերասան Վալենտին Գաֆտն իրեն ավելի լավ է զգում, վիճակը կայուն է, ներկայում շարունակում է բուժվել վերականգնողական կենտրոնում: Այդ մասի ՌԻԱ Նովոստիին ասել է արտիստի կինը՝ Օլգա Օստրոումովան:
Հրդեհները հնարավոր էր կանխարգելել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Կարապետյանի նկատմամբ, ով կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու մեջ։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութ-սրահից առերեւույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
Օգոստոսի 24-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հազանգ է ստացվել, որ Արարատի Զոդի մոտ վիճաբանություն է, կրակոցի ձայներ են լսվում:
«Առավոտ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին աշխատակից Սարմեն Ղահրամանյանն ինքնասպանություն է գործել: Նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու եւ ապօրինի զենք կրելու հոդվածներով:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ քննարկվեց ճառագայթային բուժման թեման Հայաստանում: Առողջապահության նախարարը նշում էր ոլորտում տեղի ունեցող աննախադեպ զարգացումների մասին, իսկ մասնագետները պնդում էին, որ նախարարության վարած քաղաքականության հետեւանքով կազմաքանդվում է պետական ոլորտը՝ տեղը զիջելով մասնավորին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`