Բաժիններ՝

Ավտովթարից տուժած 15-ամյա աղջիկը գիտակցության է եկել

Օրերս խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ տուժածներից 15-ամյա աղջիկը ավելի ուշ անգիտակից վիճակում ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

«Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մոտ առկա են թոքերի սալջարդ, որովայնի սալջարդ, կոնքի, ողերի կոտրվածքներ։ Աղջիկն արդեն գիտակցության է եկել, նկատվում է դրական տեղաշարժ»,- գրել է նա:

Նշենք, որ մեքենան Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, Քարագլուխ գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլորվելով` հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել  էր, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս