 
                        Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
 
                                    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա 3 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 27-ի ցերեկը, 28-29-ը առանձին շրջաններում, օգոստոսի 30-31-ը և սեպտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-29-ն էապես չի փոխվի, իսկ օգոստոսի 30-31-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում՝

Օգոստոսի 27-29-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, օգոստոսի 30-31-ը և սեպտեմբերի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևան քաղաքի օգոստոսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան 38.00C (2006 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան 11.80C (1987 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 24.70 C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
 
 
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        