Բաժիններ՝

Հրդեհ՝ «Գաջեգործ» ՓԲԸ-ին պատկանող վագոն-տնակում. մեկնել է մեկ մարտական հաշվարկ

Օգոստոսի 26-ին, ժամը 15:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջի գործարանից դեպի Կենտրոնական գերեզմանատուն տանող ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գաջեգործների փողոցի թիվ 74 հասցեում գտնվող «Գաջեգործ» ՓԲԸ-ին պատկանող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:12-ին, մարվել՝ 16:30-ին:

Վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը (մոտ 12 քմ) ամբողջությամբ այրվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս