Բաժիններ՝

«Իրենք ուղղակի չեն հասկանում, թե որտեղ են աշխատում կամ երևի եկել են պարգևներ ստանալու». Հրաչ Բերբերյան

Հրդեհները հնարավոր էր կանխարգելել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Դրա մասին խոսել ենք: Մարզպետարանները պետք է հետևողական լինեին, չորացած խոտը ժամանակին հունձ անեին…, և բնականաբար, հրդեհների քանակը պակաս կլիներ: Իրենք ուղղակի չեն հասկանում, թե որտեղ են աշխատում կամ երևի եկել են պարգևներ ստանալու համար: Ոնց որ հանրապետությունում է վիճակը, այնպես էլ հրդեհների վիճակն է»,- նշեց նա:

Ըստ Հ. Բերբերյանի՝ պատկան մարմինները չեն աշխատում և եկել են վայելելու. «Բայց վայելելը շատ կարճ կտևի»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031