Օգոստոսի 27-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը, պահակետի տարածքում շրջայց կատարելիս, հայտնաբերել է կասկածելի փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 58 գր քաշով, դեղնականաչավուն բուսական զանգված և 18 դեղապատիճ:
Օգոստոսի 27-ին, ժամը 19:32-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, ևս երկու անձ ձերբակալվել է:
Օգոստոսի 28-ին, ժամը 13:25-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առաջիկա 2 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օգոստոսի 27-ին, ժամը 21:19-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, բնակարանից գազի հոտ է զգացվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 27-ին, ժամը 23:36-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ Սուրբ Տրդատ եկեղեցու մոտակայքում գտնվող ձորում, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 28-ին, ժամը 08:06-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«911» ծառայությունում օգոստոսի 28-ին, ժամը 13:32-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ աղբամանի մեջ, հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում, նա բժիշկների թույլտվությամբ կարող է թատրոն այցելել հաջորդ շաբաթ:
Ինչո՞ւ այրեցին «Ձյունիկ» սառնարանը. Գործարարը դիմում է Նիկոլ Փաշինյանին. ուղիղ. tert.am
Օգոստոսի 28-ին, ժամը 00:09-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում այրվում է ավտոմեքենա:
Օգոստոսի 28-ին, ժամը 00:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ռազմարդյունաբերողների միության և ռազմարդյունաբերկական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ:
«911» ծառայությունում օգոստոսի 27-ին, ժամը 21:45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի դիմաց այրվում է տնակ:
Նոյեմբերյանի ավտոկայանի սպասասրահը պետք է լինի հանրային։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Անանյանը ցանկանում է 3 ամիս առաջ վարձակալության հանձնված Նոյեմբերյանի ավտոկայանի սպասասրահը վերադարձնել համայնքին։
2019թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 7։30-ին, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, Գորիսի բնակիչ, 1988թ. ծնված Արթուր Սարգսի Սայունցի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում։
Օգոստոսի 27-ին, ժամը 21.57-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալիխանյան փողոցում Ռաֆիկ Մարտիրոսյանը մոլորվել է, տան հասցեն չի հիշում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ռեստորանային համալիրի տնօրենին մեղադրանք է առաջադրվել, ևս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հայաստանում ավտոմեքենայի դեֆիցիտ է: Պատճառը հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվող գնային փոփոխությունն է: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ մաքսային կանոններով թելադրված ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4-5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը:
Օգոստոսի 28-ին, ժամը 06:31-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Սուրեն Պապիկյանը:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Սկսվում է հարսանիքների սեզոնը։ Մենք արդեն գրել ենք Գագիկ Ծառուկյանի դստեր եւ Խաչատուր Սուքիասյանի որդու պատմական հարսանիքի մասին, որը կայանալու է սեպտեմբերի 8-ին։
Առաջիկա 3 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«911» ծառայությանն օգոստոսի 27-ին, ժամը 11:59-ին տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում այրվում է անտառածածկ տարածք:
Օգոստոսի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 26-ին, ժամը 01.50-ին, Մաշտոցի պողոտայում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ Շահումյան դպրոցի մոտից գողացել են իր հեծանիվը:
Օգոստոսի 25-ին, ժամը 03.40-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մարգարյան փողոցի մի բնակչուհի և հայտնել է, որ իրենց շենքի դիմացի մթերային խանութի ապակին կոտրում են: