Ի թիվս 53 այլ ուսանողների՝ կրթաթոշակի հավաստագիր ստացավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը սովորելու է Լոնդոնի համալսարանական քոլեջի տնտեսագիտության բաժնում:
Օգոստոսի 30-ի ցերեկը և 31-ին, սեպտեմբերի 1-4-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 30-31-ը առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:
Հարգելի պարոն Հարությունյան, տեսնելով, թե ինչ մեծ անարդարդարություն տեղի ունեցավ պարոն Ռուբեն Հայրապետյանի հետ մի համակարգում, որտեղ նա թե՛ գիտական և թե՛ մասնագիտական որակներով անհամեմատ բարձր է իրեն վատաբանող կեղծ արժեքներով մարդկանցից, մենք՝ ուսանողներս և շրջանավարտներս, ամեն ինչ անում և անելու ենք, որպեսզի վերականգնվի արդարությունը։
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը երեկ կայացած «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» հանդիպումից հետո, որում «Արարատ-Արմենիան» զիջել է «Դյուդելանժին» և դուրս մնացել հետագա մրցապայքարից, հանդես է եկել հայտարարությամբ:
Ընդ որում, հարկ ենք համարում նշել, որ որոշ գործերով տուժողների իրավահաջորդները բողոքներ են ներկայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Արտոնագրման բաժնի առաջատար մասնագետ Նաիրա Աբրամյանը նշանակում է ստացել Եվրոպայում:
Ամբողջ աշխարհում մարդիկ անհայտ կորում են հակամարտության, բռնության, աղետների հետևանքով կամ գաղթի ընթացքում։
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում կայացավ աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված ավելի քան 54 երիտասարդներին «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությունը:
Վերջին շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառուցապատման աշխատանքներին առնչված տարբեր շինարարական կազմակերպությունների սեփականատերեր դատական հայցեր են ներկայացրել Սուրբ Էջմիածնի դեմ, ինչը, ցավոք, որոշ լրատվամիջոցների կողմից շահարկվում է անպարկեշտ վերագրումներով:
Օգոստոսի 29-30-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Օգոստոսի 29-ին, ժամը 19:04-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ. երեկ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն:
«Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ ԿԳ նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի որդու` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին չեն պատժի:
Օգոստոսի 29-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում գտնվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ, տրակտորը շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քաղաքացիները 2019 թվականի սեպտեմբերի 1-ից կարող են դիմել իրենց նախընտրած ՔԿԱԳ տարածքային մարմին կամ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանցից բխող այլ գործառույթներ կատարելու, այդ թվում՝ քաղաքացիական կացության պետական գրանցման մասին վկայականների կրկնօրինակներ և տեղեկանքներ ստանալու համար:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 30-ին ժամը 09։30-18։00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի`Ջերմուկի խճուղու՝ 23, 34, 36, 51, 53 համարների և Իսրայել Օրի փողոցի ջրամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Alibaba Group ընկերության հիմնադիր եւ չինացի հայտնի գործարար Ջեկ Ման Շանհայում անցկացվող World Artificial Intelligence Conference խորհրդաժողովում հայտարարել է, որ մարդիկ ապագայում պետք է շաբաթական 12-ական ժամ աշխատեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում քիչ առաջ փոքրիկ գրառում էր կատարել կրտսեր դստեր՝ Արփիի մասին:
Փարիզում 86 տարեկան հասակում մահացել է երգչուհի Նենսի Հոլոուեյը (Բրաունը), որը 1960-ական թվականներին հռչակվեց ջազ, փոփ եւ սոուլ ոճի ելույթներով:
Օգոստոսի 27-ին ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Աշտարակի Տիգրան Մեծի փողոցից, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Աշտարակի բաժին են հրավիրել Երևանի 38-ամյա մի բնակչի` 30-ամյա նորատուսցի ընկերոջ հետ:
Թմրամիջոցների հայտնաբերում Վանաձորում:
Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին:
Վարպետ Սերոբը, դարբին Արտաշեսն ու Ծովինար տատը Վրաստանի հարավում ապրող այն հայերից են, որոնք շարունակում են ապրել ու ծաղկեցնել Սամցխե-Ջավախեթի մարզի երբեմնի գեղեցիկ քաղաքներից մեկը՝ Ախալցխան՝ այստեղ պահպանելով հայկական ծագման ամեն մի մանրուք:
«Արարատի մարզի Հովտաշեն համայնքում, ցավոք, սատկել է աղտոտված չորս արագիլ։ Երկուսին հայտնաբերել էին դաշտում այն ժամանակ, երբ եղավ ահազանգ, իսկ մյուս երկուսը սատկեցին մաքրման աշխատանքների ժամանակ.թույլ էին, սթրեսին չդիմացան»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները: