 
                        Անասնագողություն` Մեծամորում
 
                                    Օգոստոսի 16-ին ոստիկանության Մեծամորի բաժնում մի տղամարդ հաղորդում տվեց, որ իր ցլիկը Զարթոնք գյուղի դաշտերում կորել է:
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները սկսեցին որոնողական աշխատանք՝ գյուղացու ցլիկը հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն օրեր անց տեղեկություններ ստացվեցին, որ ցլիկը ոչ թե կորել է, այլ գողացել են:
Իրավապահների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց կասկածյալի ինքնությունը:
Օգոստոսի 25-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց 23-ամյա մի երիտասարդ:
Նա խոստովանեց կատարածը:
Ցլիկը վերադարձվեց տիրոջը:
Նախապատրաստվում են նյութեր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        