Բաժիններ՝

Վալենտին Գաֆտի կինը՝ դերասանի վիճակի մասին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ «Սովրեմեննիկ» թատրոնի առաջատար դերասան Վալենտին Գաֆտն իրեն ավելի լավ է զգում, վիճակը կայուն է, ներկայում շարունակում է բուժվել վերականգնողական կենտրոնում: Այդ մասի ՌԻԱ Նովոստիին ասել է արտիստի կինը՝ Օլգա Օստրոումովան:

Ավելի վաղ դերասանին հիվանդանոց էին տեղափոխել ինսուլտից հետո, նրա վիճակը գնահատվում էր՝ բավարար: Ավելի ուշ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցի ընթացքում դերասանի կինը հայտնել էր, որ արտիստի ինքնազգացողությունը նորմալացել է, ինչից հետո նրան տեղափոխել են վերականգնողական կենտրոն:

«Գիտեք, ոչինչ չեմ կարող ձեզ ասել, բացի այն, որ ամեն ինչ կայուն է: Իսկ այդ ամենը շատ դանդաղ է տեղի ունենում, հատկապես օրգանիզմի վերականգնումը: Առայժմ պառկած է վերականգնողական կենտրոնում, ամեն բան կարգին է»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս