Երեկ գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս են հանել այնտեղ գիշերող հայերին:
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստաի հաղորդակցության պատասխանատուն տարածել է մի քանի կազմակերպությունների ու անհատ փաստաբանների հայտարարությունը, ինչպես իրենք են ձևակերպել, «ՀՀ դատական իշխանությունում և դատաիրավական մարմիններում արդյունավետ վեթինգի ձախողման մարտահրավերի վերաբերյալ»։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ի ժամը 09:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
պրիլի 21-ին, ժամը 05։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ-Բեկ փողոցի թիվ 95 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 21-ին, ժամը 09.00-21:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ապրիլի 19-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ:
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել էր քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի Վերնիսաժի և վարձակալությամբ տրված այլ տարածքների մասով տնտեսվարողներին զիջումներ արվեն։
«Վերջ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ, 12 վարչական շրջաններից կարմիր գծեր այս փուլում կմնա միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածում։ Երևանի քաղաքապետի, աշխատակազմի և ավագանու հետ շուրջ կես տարվա համատեղ աշխատանքի արդյունքում, առաջիկա շաբաթ շրջանառության մեջ կդնեմ իմ և Սիփան Փաշինյանի հեղինակած օրենքի նախագիծը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքն է շարունակում նաև Կովկասի բնության հիմնադրամը՝ ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության հարցը:
Աստղաբան Նինա Բորիսենկոն 168․am-ի հետ զրույցում ասաց, որ կորոնավիրուսի առաջին ալիքը Հայաստանում եղել է 2020թ․ հունվար ամսին. «Հիվանդության ընթացքը գրիպի նման էր, բայց ի տարբերություն գրիպի՝ մարդկանց ջերմությունը ոչ թե 3 օր էր տևում, այլ՝ 4-5 օր։ Ոմանց մոտ թոքաբորբ սկսվեց։ Մարդիկ ընտանիքներով հիվանդացել էին՝ կարծելով, որ ուղղակի գրիպ են տանում։ Կորոնավիրուսի երկրորդ փուլը սկսվեց մարտին․ արդեն գիտեին, որ համաճարակն ամեն տեղ կա, սկսվեց արտակարգ դրությունը, բայց չեմ կարող ասել, որ մահերի թիվն ամեն տարվա մահերի թվից ավելի է։ Թռչնի գրիպից, խոզի գրիպից մահերն ավելի շատ էին, ուղղակի այդ մասին չէինք իմանում, խուճապի չէինք մատնվում։
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության համաձայն՝ քաղաքապետը հանդիպել է «Ռենովեյշն փրոջեքթ մենեջմենթ քամփնի» ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են էքսիզային նախագիծ՝ հինգ բազմահարկ շենքի կառուցման մասին, որով ամբողջությամբ նախատեսվում է լուծել այդ տարածքում առկա վթարայնության աստիճան ունեցող վեց շենքի բնակիչների վերաբնակեցման խնդիրը:
ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից։
«Մեծ հիասթափության» մոդելավորումը. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում 2348 ինքնամեկուսացված քաղաքացիների նկատմամբ. ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Նրա խոսքով՝ այս թիվը փոփոխական է: Ոստիկանությունն իր ծառայության իրականացման ընթացքում արտակարգ դրության պայմանները խախտելու համար 10377 վարչական արձանագրություն է կազմել:
Մարտի 16-ից ապրիլի 16-ը Հայաստանում արձանագրվել է մարմնական վնասվածքներով 225 ճանապարհատրանսպորտային պատահար. ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Նրա խոսքով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ դեպքերը նվազել են 117-ով:
Հայկ Եսայանի հայտարարությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Հայտնաբերվածի կապակցությամբ Հ. Զ.-ն հայտարարել է, որ դրանք պատրաստվել է փոխանցել քրեակատարողական հիմնարկի 1-ին տեղամասի երկու դատապարտյալների։
Նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր կան նաև Ոստիկանությունում. ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Նրա խոսքով՝ ոստիկանների մի մասն արդեն առողջացել է:
«Արտառոց ոչինչ չկա, կենդանի գործընթաց է». Ucom ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը փաստաբան Գնել Մուղնեցյանը կարճ է նկարագրում: Արձագանքելով այն հարցադրումներին, թե, ի վերջո, այս պահին ո՞վ է ընկերության գլխավոր տնօրենը, քանի որ Հայկ Եսայանը շարունակում է պնդել, որ չի ստացել տնօրենների խորհրդի որոշումը, և, որ ինքն է շարունակում մնալ տնօրեն, փաստաբանն ասաց.
«Վարդենիսում խուճապ չկա, մարդիկ մեկուսացված են և լրջորեն հետևում են պարետի որշումներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մի շարք հանգամանքներ:
Ապրիլի 20-ին, ժամը 09:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս տանող ճանապարհին տեղի ունեցած տղամարդու առերևույթ սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 31-ամյա բնակչին:
ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված և մարտական հերթապահություն իրականացնող ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին։
Ապրիլի 15-ի երեկոյան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվեց տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Սպանվածը 39 տարեկան էր, Երևանի բնակիչ։ Նրան բուժհաստատություն էին տեղափոխել Բակունցի փողոցից։
Գլխավոր դատախազության վարչություններից մեկի` նոր կորոնավիրուսի հաստատված դեպքով դատախազը ստանում է բուժում, ինքնազգացողությունը լավ է, ջերմություն և լուրջ գանգատներ չունի:
Սոկրատեսը խոսք ունի՝ փոփոխությունների գաղտնիքը նորը ստեղծելու վրա կենտրոնանալու, ոչ թե հնի հետ կռվելու մեջ է։
Այսօր մեզ մեղադրում են ատելություն սերմանելու մեջ, սակայն մոռանում են, որ մենք հավատարմ ենք մնում վենդետաներ չանելու մեր խոստմանը: