
Կորոնավիրուսով հիվանդ դատախազի ինքնազգացողությունը լավ է, նա բուժում է ստանում

Գլխավոր դատախազության վարչություններից մեկի` նոր կորոնավիրուսի հաստատված դեպքով դատախազը ստանում է բուժում, ինքնազգացողությունը լավ է, ջերմություն և լուրջ գանգատներ չունի:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Վերջինս ասաց նաև, որ պարզված է դատախազի շփման շրջանակը, ընտանիքի անդամները մեկուսացված են, իսկ գործընկերները, ում հետ նա շփվել է, ինքնամեկուսացած:
Գլխավոր դատախազության հանրային կապերի պատասխանատուի փոխանցմամբ` իրենք որևէ տվյալ չունեն, որ մեկուսացված ու ինքնամեկուսացված անձինք ունեն հիվանդությանը բնորոշ նշաններ: