Բաժիններ՝

Մարտական հերթապահություն իրականացնող ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին

ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված և մարտական հերթապահություն իրականացնող ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին։

Այս մասին «Ֆեյսբուք»- ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված, գնդապետ Ա. Գևորգյանի հրամանատարությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասը ևս անցավ սննդի մատակարարման նոր կարգին»,- գրել է Ստեփանյանը։

Մեզ հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ մինչև այս տարվա ավարտը ՀՀ զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի բոլոր զորամասերը կանցնեն սննդի մատակարարման նոր կարգին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930