ՀՀ վարչապետի խոսնակ Նաիրի Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, արձագանքելով դիտարկմանը, թե քաղաքացիները դժգոհում են պարետատան թեժ գծի աշխատանքից, ասաց, որ պարետատան թեժ գիծն աշխատում է 24-ժամյա ծանրաբեռնված ռեժիմով։
«Բոլոր այն աշխատողները, ովքեր ոչ լիարժեք դրույքով են աշխատել, կամ աշխատել են միայն հունվար ամսին, կամ միայն փետրվար ամսին, նրանց գումարը, շատ հնարավոր է, որ ավելի ցածր լինի, քան նվազագույն ամսական աշխատավարձը, այսինքն՝ 68.000 դրամը։ Հաշվարկի կարգը հետևյալն է՝ մենք տուժած ոլորտի վարձու աշխատողի հունվար և փետրվար ամիսների աշխատավարձը բաժանում ենք 2-ի, այսինքն՝ ստանում ենք միջին ամսական աշխատավարձը, եթե դա ավելի ցածր է, քան նվազագույն ամսական աշխատավարձը, նա ստանում է այդ չափով աջակցություն»:
«Վարչապետը կառավարության նիստերի ժամանակ արդեն հայտարարել է, որ մենք աստիճանաբար մեղմելու ենք սահմանափակումները և փորձելու ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգընթաց, բայց կոնկրետ ինչ սահմանափակումներ կվերացվեն, կտեղեկանաք այս շաբաթ՝ պարետատան կողմից պաշտոնական հայտարարության միջոցով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ընդգծելով, որ այժմ քննարկվում է որոշ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը թույլատրելու հարցը։
Ապրիլի 20-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Գյումրի-Ազատան ճանապարհի 1-ին կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 45-50 տարեկան, անձը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է։
Ապրիլի 19-ին, ժամը 14:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 23/25 հասցեում գտնվող ջրանցքում խոշոր եղջերավոր անասուն է ընկել:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով Կառավարությանը երեք փաթեթ են ներկայացրել՝ օրավարձով աշխատողների, տաքսու վարորդների և միայնակ ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 20-ին ժամը 11.00-ից մինչև 15.00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Արծվաքար» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Հայաստանի բանկերի միությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում զերծ մնալ բանկային համակարգի շուրջ անհիմն շահարկումներից։
ԱՆՆԱԽԱԴԵՊ, ԲԱՑԱՌԻԿ ու ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ HIT!!! ԿՈՐՈՆԱՊԱՏՈՒՄ և ԿՈՐՈՆԱՖԻԼՄ!!! ԿԱՌԱՆԾՅԱՅԻ լավագույն ՀԻԹԸ:)))
Ապրիլի 19-ին, ժամը 15:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Սարգսյան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկանման առարկա:
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը եղբոր երեք անչափահաս երեխաների (16, 14 և 10 տարեկան) տեղափոխումը Հայաստան կազմակերպելուն աջակցելու հարցով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ՝ «Թավիշի ու «ամենաթողության» մասին» խոսելով կրկին անդրադարձավ մամուլին:
Ապրիլի 20-ին, ժամը 04:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում գտնվող «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ից ծուխ է նկատվում:
Նիկոլ Փաշինյանի վերջին լայվի կարևոր մասը նախկին հանցավոր ռեժիմը չէր, անհնազանդ դատավորներից ազատվելու անոնսը չէր, ծախու լրագրողների մասին պատմությունը չէր…
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ապրիլի 19-ին, ժամը 19:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տեցի կռուգ» կոչվող տեղանքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք:
Ապրիլի 19-ին, ժամը 21:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 23 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք:
2 տարվա իմ վարչապետության ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ այն, որ ես ոչ մի վայրկյան ես չեմ տրվել «կիսելու» այդ տրամաբանությանը եւ դրա պատճառով էլ դժգոհությունը տարածվում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ է կորոնավիրուսի թեստ հանձնել:
Իմ ուղիղ եթերին նախորդող տեխնիկական կադրերի որոշ ռեակցիաներ ինձ զարմացնում են։
SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող էր չղջիկներից մարդուն փոխանցվել թափառող շների միջոցով, կարծում են Օտտավայի համալսարանի գիտնականները։ Այս մասին, ըստ shantnews.am-ի՝ ասվում է Molecular Biology and Evolution ասմսագրում հրապարակված հոդվածում։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հայաստանի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հիմք ընդունելով ապրիլի 15-ին և 17-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները, ապրիլի 19-ին որոշել է 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը:
ԵՊՀ ուսխորհուրդը հայտարարություն է տարածել, որում խոսվում է հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում ուսանողների համար նախատեսված պետական աջակցության մասին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը «ֆեյսբուք»-ի օգտատերերին հորդորել է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, նախկինում առաջարկած «ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ կամ ԿԸ ՅԻՇԵՄ» գրությամբ շրջանակի փոխարեն կիրառել «Հիշում եմ ու պահանջում» կարգախոսով շրջանակը։
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ափսոսանք է հայտնում վարչապետի ուղիղ եթերի նախապատրաստական կադրերի օգտագործմամբ հոլովակի տարածման կապակցությամբ, ինչպես նաև արձագանքում է նախապատրաստական այդ կադրերը հեռարձակելու վերաբերյալ վարչապետի խոսնակի հայտարարությանը:
«Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ, փորձագետ Նունե Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերը ծաղրելու նպատակով օգտագործելու թեմային՝ արձանագրելով, որ պետք է բարձր հարգանքով առաջնորդվել պետության ու ժողովրդի խոհրդանիշների նկատմամբ՝ Նախագահից ու Վարչապետից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու Վեհափառ Հայրապետից սկսած։