10 ոստիկանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 5-ն արդեն բուժվել են. ՀՀ փոխոստիկանապետ

Նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր կան նաև Ոստիկանությունում. ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Նրա խոսքով՝ ոստիկանների մի մասն արդեն առողջացել է:

«124 ոստիկան ինքնամեկուսացված է եղել, 30-ը՝ մեկուսացված: 20 ոստիկան  թեստավորում է անցել, 10-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսը: 5-ն արդեն առողջացել են»,- ասաց Մհրյանը:

Փոխոստիկանապետը նաև տեղեկացրեց, որ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված հիվանդանոցներին միացել է նաև Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, այն այժմ գործում է՝ իբրև ինֆեկցիոն հիվանդանոց: Այսօրվա դրությամբ այնտեղ բուժվում է 106 վարակակիր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930