Ոստիկանությունը չի կարող հրապարակել մեղադրյալների անունները

Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում ներարգանդային փուլում գտնվող պտուղների հայտնաբերման առիթով հարուցված երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ քրեական գործի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասով (արգելված վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութեր կամ թափոններ արտադրելը, դրանք օգտագործելու, պահպանելու, տեղափոխելու, ոչնչացնելու կամ դրանց գործածության անվտանգության կամ այլ կանոնները խախտելը, եթե դա մարդու առողջությանը կամ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու վտանգ է ստեղծել):
Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ մեղադրյալների անունները չեն կարող հրապարակել:

Տեսանյութեր

Լրահոս